Իրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրում
Աշխարհ
ԱՄՆ-ն ու Իսրայելը մշակել են Իրանին նոր հարվածներ հասցնելու ծրագրեր, որոնց հնարավոր թիրախների թվում են էներգետիկ և տնտեսության համար կարևոր այլ օբյեկտներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների և քննարկումներին ծանոթ աղբյուրների։
Հրապարակման համաձայն՝ ծրագրերը մշակվել են բանակցային փակուղու պայմաններում, սակայն հարձակման վերջնական որոշման մասին չի հաղորդվում։ Միաժամանակ, ABC News-ի տվյալներով, նոյեմբերի 15-ին Մերձավոր Արևելքի գործողությունների գոտի է մտել «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի հարվածային խումբը։ Այն միացել է այնտեղ գործող ամերիկյան ևս երկու ավիակրային խմբերին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի