Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետո
Աշխարհ
Էստոնիան դեկտեմբերի 1-ից նախատեսում է փակել Ռուսաստանի հետ ավտոճանապարհային սահմանային անցակետերը։ Որոշման մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ այն կապելով Threod Systems անօդաչուներ արտադրող ընկերության դեմ դիվերսիայի փորձի հետ։
Էստոնիայի անվտանգության ծառայության պնդմամբ՝ հրկիզման փորձը կազմակերպվել է ռուսական ռազմական հետախուզության հանձնարարությամբ։
Գործով ձերբակալվել է ութ մարդ։ Ըստ տեղական իշխանությունների՝ հարձակումը կանխվել է, տուժածներ չկան, արտադրությունն ու մատակարարումները չեն խաթարվել։ Տալլինը սահմանային անցակետերի փակումը ներկայացնում է որպես անվտանգության միջոց։ Reuters-ի հրապարակման պահին Մոսկվայի արձագանքը նոր մեղադրանքներին չկար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի