Անօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազով քաղաքում նոյեմբերի 16-ի գիշերային հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել չորս արտադրական օբյեկտներում։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի հաղորդմամբ՝ տուժել է երեք տղամարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ռուսական իշխանությունները հարձակումը վերագրում են ուկրաինական անօդաչուներին։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են նաև նավթային պահեստի հրդեհի մասին, սակայն խոցված բոլոր օբյեկտների նշանակությունն անկախ աղբյուրներով դեռ հաստատված չէ։
Սլյուսարը հայտնել է նաև Միլլերովոյի շրջանի Ռոգալիկ բնակավայրում երեք առանձնատան և գազատարի վնասման մասին։ Այդ հատվածում, ըստ նրա, տուժածներ չկան։ Արտակարգ ծառայություններն աշխատում են հրդեհների վայրերում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի