Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան սերտորեն ներգրավվելու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններին։ Նրա փոխանցմամբ՝ մասնակցությունը կազմակերպվելու է եվրոպական հինգ պետությունների և Եվրամիության համատեղ ձևաչափով։
Ֆոն դեր Լայենը նաև վերահաստատել է Կիևին աջակցությունն ու Մոսկվայի նկատմամբ ճնշումը շարունակելու դիրքորոշումը։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 15-ի երեկոյան ուղերձում հայտարարել է, որ առաջիկա «Ռամշտայն» հանդիպումը պետք է գործնական արդյունք տա։
Նոյեմբերի 17-ին Բրյուսելում նախատեսված քննարկմանը հաջորդելու է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպումը։ Կիևը դաշնակիցներից լրացուցիչ աջակցություն է ակնկալում շարունակվող հարվածների պայմաններում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի