10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեց
Աշխարհ
ԱՄՆ-ում Vulcan ծանր հրթիռի թռիչքն ավարտվել է ձախողմամբ․ Amazon-ի 40 ինտերնետային արբանյակները չեն հասել ուղեծիր։ United Launch Alliance ընկերության հաղորդմամբ՝ անսարքությունը տեղի է ունեցել մեկնարկից մոտ 10 րոպե անց։
Հրթիռը նոյեմբերի 15-ին արձակվել էր Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Խնդիրը ծագել է թռիչքի այն փուլում, երբ աշխատում էր վերին աստիճանը, սակայն վերջնական պատճառը դեռ չի հրապարակվել։ Սա Amazon-ի պատվիրած 38 Vulcan թռիչքներից առաջինն էր։
Արբանյակները նախատեսված էին ընկերության Leo ցանցի համար, որը պետք է ապահովի լայնաշերտ ինտերնետ և մրցակցի Starlink-ի հետ։ Առաքելության կորուստը հարված է ինչպես արբանյակային ցանցի ընդլայնման, այնպես էլ հրթիռի հետագա արձակումների ծրագրին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի