Լուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակը
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հույս ունի շահել Նոբելյան խաղաղության մրցանակը իր առաջիկա չորրորդ ժամկետի ընթացքում՝ որպես պետության ղեկավար, հաղորդում է Estadão թերթը։
Լուլա դա Սիլվան մշտապես պաշտպանել է սովի և աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև կլիմայի փոփոխության և անտառների պահպանման հարցերում միջազգային միասնական ջանքերը։ Նա նաև բազմիցս կոչ է արել Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորմանը և առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ։
Թերթը նշում է, որ բրազիլացի առաջնորդը այս նպատակին հասնելու համար կհենվի հարավամերիկյան հանրապետության ներկայիս արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի դիվանագիտական փորձի և հեղինակության վրա։ Վիեյրան մնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնի առաջատար թեկնածուն նոր կառավարությունում՝ օգնելով իրականացնել նախագահի «երկարատև երազանքը»։
Հոկտեմբերին վերընտրված պետության ղեկավարը, ինչպես սպասվում է, կսկսի ձևավորել նոր կաբինետ Իսպանիայից վերադառնալուց հետո, որտեղ նա կայցելի նոյեմբերի 16-ին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի