Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը
Սպորտ
Լուկա Դոնչիչը 43 միավոր է վաստակել, իսկ «Լոս Անջելես Լեյքերսը» 131։123 հաշվով հաղթել է «Ֆինիքս Սանզին»՝ հաղթական շարքը հասցնելով 8 հանդիպման։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի այս խաղում լոսանջելեսցիների առավելությունը հասել էր 31 միավորի, սակայն վերջին քառորդում տանտերերը կտրուկ կրճատել են տարբերությունը։
Վերջնամասում Քվենտին Գրայմսի կարևոր երեքմիավորանոցն ու Դոնչիչի տուգանայինները թույլ չեն տվել հաղթանակը կորցնել։ Գրայմսը հանդիպումն ավարտել է 22 միավորով՝ իրացնելով 6 երեքմիավորանոց փորձերից 5-ը։ «Ֆինիքսի» կազմում Քոլին Գիլեսպին հավաքել է 26 միավոր։
«Լեյքերսը» հաղթել է առանց վնասվածք ստացած Օսթին Ռիվզի, իսկ Դոնչիչն այս մրցաշրջանում արդեն 6-րդ անգամ անցել է 40 միավորի սահմանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի