42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»
Սպորտ
«Բոստոն Սելթիքսը» սեփական հարկի տակ 131։94 հաշվով ջախջախել է «Դալաս Մավերիքսին»՝ առաջին քառորդում գրանցելով ակումբային ռեկորդ։
Բացման 12 րոպեներն ավարտվել են 42։9 հաշվով․ 33 միավորի առավելությունը «Բոստոնի» պատմության մեջ ամենամեծն է առաջին քառորդից հետո։ Հյուրերն այդ ընթացքում խաղից կատարել են 18 նետում և դիպուկ եղել ընդամենը 2 անգամ։
Ջեյսոն Թեյթումը հաղթողների կազմում հավաքել է 32 միավոր, որից 21-ը՝ երրորդ քառորդում։ Դերիք Ուայթն ավելացրել է 16 միավոր։ «Դալասի» կազմում Զաքարի Ռիզաշերն ունեցել է 18, իսկ Կուպեր Ֆլեգը՝ 17 միավոր։ «Բոստոնը» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը, մինչդեռ «Դալասը» կրել է երրորդ անընդմեջ պարտությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի