Գուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է ակտիվորեն մասնակցել միջուկային զինաթափման ծրագրին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև եռակողմ համագործակցության շրջանակներում, եթե նման նախաձեռնություն իրականացվի։
«Եթե ստեղծվի միջուկային զինաթափման ծրագիր, մենք պատրաստ ենք ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերել և նպաստել դրա հաջող իրականացմանը։ Իհարկե, հենց դա էլ մենք կցանկանայինք հասնել։ Սակայն չկա որևէ երաշխիք, որ մենք կկարողանանք դրան հասնել», - Մանիլայում ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գուտերեշը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է քննարկել ռազմավարական կայունությունը և միջուկային զինաթափումը Ռուսաստանի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ, բայց Չինաստանը հետաքրքրված չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի