Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում 0։0 հաշվով ավարտեց Լատվիայի դեմ հանդիպումը։ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում մեր թիմի դարպասը պահած Ալեքսանդր Միշիևը բազմիցս փրկեց հավաքականին։ Sportaran-ի փոխանցմամբ՝ դարպասապահը կատարեց 9 սեյվ և SofaScore հարթակից ստացավ առավելագույն՝ 10 գնահատականը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վեց խաղից հետո վաստակեց 6 միավոր, խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և հաջորդ խաղարկությունում կշարունակի հանդես գալ C լիգայում։ Հայաստանի հավաքականը նոյեմբերյան երկու հանդիպումներն էլ ավարտեց ոչ-ոքի․ մինչ Ռիգա մեկնելը Երևանում 1։1 էր խաղացել Կիպրոսի հետ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի