Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել
Սպորտ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել իսպանական «Սեուտայի» կազմում՝ «Տեներիֆեի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստը խաղը սկսել էր մեկնարկային կազմում, սակայն 66-րդ րոպեին ստիպված էր լքել խաղադաշտը։ Իսպանական լիգայի պաշտոնական արձանագրությունում նրա փոխարինման պատճառը նշված է որպես վնասվածք։ «Սեուտան» պարտվեց 0։2 հաշվով։
Սևիկյանը հավաքականի ճամբարից ակումբ էր վերադարձել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թույլտվությամբ՝ «Սեուտայի» խնդրանքից հետո։ Այդ պատճառով նա չէր մասնակցել Լատվիայի դեմ խաղին։ Հրապարակման պահին վնասվածքի բնույթն ու վերականգնման ժամկետները դեռ հայտնի չէին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի