Մարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն է
Սպորտ
Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլն ավարտել է երրորդ տեղում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հայ գրոսմայստերը Գ խմբից հետո պայքարը կշարունակի հունգարացի Ռիխարդ Ռապորտի դեմ, որը Բ խմբում նույնպես երրորդն է։
Հաջորդ փուլը նախատեսված է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր մասնակիցները կանցկացնեն 7 պարտիա՝ չորս կայծակնային, երկու արագ և մեկ դասական։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն իր խմբում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի