9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի Բաբլումյանը
Աշխարհ
Խորվաթիայի Պորեչ քաղաքում նոյեմբերի 16-ին մեկնարկում են բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության մենամարտերը։ Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ՝ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ։ Մեր թիմից առաջինը ռինգ դուրս կգա 70 կգ քաշային Յուրա Բաբլումյանը․ նրա մեկնարկային մրցակիցը շվեյցարացի Թիմ Քելենբերգերն է։
Հայաստանի կազմում հանդես կգան նաև Հովհաննես Հարությունյանը, Վաղարշակ Քեյանը, Էրիկ Առստամյանը, Արգիշտի Հակոբյանը, Արշակ Բաբլումյանը, Ալիկ Հովհաննիսյանը, Դավիթ Սիմոնյանը և Իշխան Հովսեփյանը։ Մրցաշարին մասնակցում է 39 երկրի 276 բռնցքամարտիկ։ Մեդալային պայքարը կավարտվի նոյեմբերի 24-ին՝ բոլոր քաշային կարգերի եզրափակիչներով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի