Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը (ՀՌՈւ) մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է 2027 թվականի մարտի 31-ին, կստանան տեղական արտադրության Tejas Mk-1A թեթև մարտական ինքնաթիռների էսկադրիլիա, որը կփոխարինի MiG-21-ին: Այս մասին Նյու Դելիում կայացած համաժողովում հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի մարշալ Աշութոշ Դիքսիտը։
«Մենք շատ շուտով կստանանք Tejas Mk-1A-ն: Այս ֆինանսական տարվա ընթացքում մենք կունենանք այս ինքնաթիռների էսկադրիլիա», - ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Tejas կործանիչների մշակման ծրագիրը դարձել է լայնածավալ ազգային նախագիծ: Նա հավելել է, որ ՀՌՈւ-ն, պետական ինքնաթիռաշինական Hindustan Aeronotics Limited (HAL) ընկերության հետ համատեղ, բացահայտել է չորս ոլորտ, որոնցում ինքնաթիռները կարիք ունեն կատարելագործման:
«Այս ոլորտներում աշխատանքները գրեթե ավարտված են», - նշել է Դիքսիտը:


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի