2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումը
Արտակարգ Պատահար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնող երկու նավթատար նավ բախվել են ծովային ականների, ինչից հետո պայթյուններ ու հրդեհներ են բռնկվել։
Ըստ իրանական կողմի՝ դրանցից մեկը, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ, խորտակվել է։ Կորպուսը պնդում է, որ նավերն անջատել էին նույնականացման համակարգերը և շարժվում էին Թեհրանի կողմից արգելված երթուղով։
Հաղորդագրությունում նավերի անունները չեն նշվում։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ միջադեպերի անկախ հաստատում չկա։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի