Չինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%
Տնտեսություն
Չինաստանում դանդաղել են արդյունաբերության և մանրածախ առևտրի աճի տեմպերը։ Նոյեմբերի 16-ին հրապարակված պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքն աճել է 4,8%-ով՝ տարեկան համեմատությամբ։ Սեպտեմբերին աճը 5,5% էր, իսկ Reuters-ի հարցման մասնակիցները հոկտեմբերի համար կանխատեսել էին 5,3%։
Մանրածախ վաճառքներն ավելացել են ընդամենը 0,4%-ով՝ նախորդ ամսվա 1,1%-ի դիմաց։ Թույլ են նաև ներդրումների ցուցանիշները․ հիմնական կապիտալում ներդրումները հունվար–հոկտեմբերին նվազել են 8,1%-ով, իսկ անշարժ գույքի ոլորտում՝ 21,6%-ով։ Միաժամանակ քաղաքային գործազրկությունը սեպտեմբերի 5,2%-ից նվազել է մինչև 5,1%։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի