Բիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլար
Տնտեսություն
Կրիպտոարժույթների շուկան նոր շաբաթը սկսել է անկմամբ՝ հանգստյան օրերի վաճառքներից հետո։ The Wall Street Journal-ի նոյեմբերի 16-ի հրապարակման պահին բիթքոյնը վաճառվում էր մոտ 64 825 դոլարով՝ օրական 0,3% անկմամբ, իսկ եթերիումը՝ մոտ 1 821 դոլարով։
Պարբերականի տվյալներով՝ վաճառքների ալիքի ընթացքում կրիպտոշուկայի ընդհանուր արժեքը նվազել է շուրջ 217 միլիարդ դոլարով։ Բիթքոյնի վերականգնումը 62 հազար դոլարի շրջակայքից, վերլուծաբանների գնահատմամբ, դեռ չի հաստատում անկման ավարտը։ Շուկայի վրա ճնշման գործոնների թվում նշվում են ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերության աճը, դոլարի ամրապնդումն ու ներդրումային ֆոնդերից միջոցների արտահոսքը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի