Երեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասին
Աշխարհ
Չինաստանը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ընդհանուր պատասխանատվություն ունեն գլոբալ մարտահրավերներին արձագանքելու և աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու հարցում։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Նա ընդգծել է, որ երեք երկրները Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիրներից են և Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Մաո Նինը նաև հիշեցրել է համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում նրանց համատեղ պայքարի և հաղթանակի մասին։
Չինացի դիվանագետի խոսքով՝ Պեկինի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաղորդակցության ամրապնդումը, տարաձայնությունների կառավարումն ու հարաբերությունների կայունացումը բխում են երեք երկրների շահերից և համապատասխանում միջազգային հանրության ակնկալիքներին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի