Մասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա Արեգակից
Աշխարհ
Ապագայում մարդկությունը քաղաքակրթության զարգացման համար անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան կստանա Արեգակից։ Այս կարծիքը հայտնել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
«Քաղաքակրթության կարիքների համար Արեգակից ստացվող էներգիայի քանակը, ի վերջո, ակնհայտորեն կմոտենա օգտագործվող ամբողջ էներգիայի 100%-ին», - գրել է նա X-ում։ Գործարարը նշել է, որ այս մաթեմատիկական օրինաչափությունը «ակնհայտ» է և չի պահանջում բարդ հաշվարկներ։
Մասկը նախկինում բազմիցս պաշտպանել է արհեստական բանականության հաշվողական հզորությունը տիեզերք փոխանցելու հնարավորությունը արևային էներգիայով աշխատող տիեզերանավի տեսքով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի