Ղրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասին
Արտակարգ Պատահար
Ղրիմի կամրջի վրա նոյեմբերի 16-ի առավոտյան սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը։ Ղրիմի՝ Մոսկվայի նշանակած ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ կամրջին ուկրաինական կողմը հարված է հասցրել։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության՝ ավելի ուշ հաղորդման համաձայն, ավտոմոբիլային հատվածում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, իսկ երկաթուղային հաղորդակցությունը գործում է բնականոն ռեժիմով։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Ռուսական կողմը հարվածի հետևանքով առաջացած վնասի ծավալը չի մանրամասնել։ The Kyiv Independent-ը հայտնել է, որ հրապարակման պահին չէր կարող անկախ աղբյուրներով հաստատել վնասները, իսկ Կիևը դեռ չէր մեկնաբանել դեպքը։
Կերչի նեղուցով անցնող շուրջ 19 կիլոմետրանոց կամուրջը կապում է Ռուսաստանն ու 2014 թվականից Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը։ Այն մի քանի անգամ թիրախավորվել է լայնածավալ պատերազմի ընթացքում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի