Թրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը
Աշխարհ
Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափման ցանկացած նախաձեռնության, որը կարող է ձևավորվել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի առաջիկա հանդիպման արդյունքում։ Այս մասին նոյեմբերի 16-ին Մանիլայում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
ԱՄՆ նախագահի, Ռուսաստանի նախագահի և Չինաստանի ղեկավարի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Շենչժենում, Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակում։ Սպիտակ տան ավելի վաղ հաղորդմամբ՝ Թրամփը մտադիր է բարձրացնել միջուկային սպառազինությունների կրճատման հարցը։
Reuters-ը հիշեցնում է, որ Պեկինը նախկինում մերժել է իր միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններին միանալու առաջարկները։ Չինական կողմը պնդել է, որ առավել մեծ զինանոցներ ունեցող Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է հարցը քննարկեն միմյանց հետ։
Գուտերեշը շեշտել է, որ կազմակերպությունը պատրաստ է լիարժեք ներգրավվել հնարավոր ծրագրի իրականացմանը։ Միաժամանակ նա զգուշացրել է՝ ցանկալի արդյունքի հասնելը դեռ երաշխավորված չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի