Հրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազով քաղաքում նոյեմբերի 16-ին արտակարգ իրավիճակի տեղային ռեժիմ է սահմանվել՝ անօդաչու սարքերի առավոտյան հարձակումից հետո։ Քաղաքային հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 10:00-ից։
Մարզպետ Յուրի Սլյուսարի հաղորդմամբ՝ հրդեհներ են բռնկվել չորս արտադրական օբյեկտներում։ Վիրավորվել են երեք տղամարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
Քաղաքային վարչակազմը հայտնել է, որ կրակի մարման համար ներգրավվել են նաև հարակից տարածքների ուժերն ու միջոցները։ Դեպքերի վայրերում հերթապահում են շտապօգնության խմբերը, ստեղծվել են օպերատիվ շտաբներ։
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության ծառայության մասնագետները ստուգում են օդի որակը։ Հրապարակված հաղորդագրություններում վնասի ամբողջական չափը չի ներկայացվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի