52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին
Աշխարհ
Օդեսայի մարզի հյուսիսում նոյեմբերի 16-ի առավոտյան էներգետիկ օբյեկտներին հասցված ռուսական հարվածներից հետո առանց էլեկտրամատակարարման է մնացել 52,2 հազար ընտանիք։ Այդ մասին հայտնել է ուկրաինական DTEK էներգետիկ ընկերությունը։
Ընկերության փոխանցմամբ՝ վնասվել են «Օդեսայի էլեկտրական ցանցերի» օբյեկտները։ Հարվածի հետևանքները վերացնելու համար մասնագետները գնահատում են սարքավորումների վիճակը։
Վնասվել է նաև ընկերության արտադրական տարածքը։ Գրասենյակային շենքում պայթյունի ալիքը կոտրել է պատուհանները, վնասել առաստաղներն ու դռները։ Ընկերության աշխատակիցները չեն տուժել։
Էներգետիկները ստուգում են, թե որ սարքավորումներն են պահպանվել և հնարավոր է գործարկել։ Ըստ հաղորդման՝ զննումից հետո պետք է սկսվեն վերանորոգման աշխատանքները․ էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման ժամկետ չի նշվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի