Պատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներ
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նոյեմբերի 16-ին հրապարակել է ռուսական 11 բանկի վերաբերյալ տվյալներ։ Դրանք տեղադրվել են «War&Sanctions» հարթակի՝ պատերազմի ֆինանսավորմանը նվիրված բաժնում։
Գերատեսչության պնդմամբ՝ այդ բանկերը գործում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում, ներգրավված են պատժամիջոցների շրջանցման սխեմաներում և սպասարկում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։ Տվյալները հրապարակվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ու Ազգային բանկի հետ համատեղ։
Ներկայացված հաստատությունների թվում են «ՌոստՖինանսը», «Գենբանկը» և Սևծովյան զարգացման ու վերակառուցման բանկը։ Ուկրաինական հետախուզությունը նրանց գործունեությունը կապում է նաև օկուպացված տարածքների ֆինանսական ինտեգրման ու անշարժ գույքի գործարքների հետ։
Հարթակի համապատասխան բաժնում այժմ ներառված են 40 բանկ, ֆինանսական հաստատություն և վճարային համակարգ։ Ուկրաինական գերատեսչությունը միջազգային գործընկերներին կոչ է արել սահմանափակել նրանց կապերը համաշխարհային բանկային համակարգի հետ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի