6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունը
Ժամանց
Ջենիֆեր Լոպեսը պատմել է, որ վեց ամիս շարունակ հաճախ է արտասվել՝ իր երկվորյակների՝ ինքնուրույն կյանքի անցնելու պատճառով։ Երգչուհին այս մասին խոսել է Ջիմի Ֆելոնի հաղորդման՝ նոյեմբերի 15-ի եթերում։
Նրա 18-ամյա երեխաները՝ Մաքսն ու Էմմեն, աշնանը սկսել են ուսումը քոլեջում։ Լոպեսի խոսքով՝ հուզական շրջանը սկսվել էր դեռ նրանց դպրոցն ավարտելուց առաջ և շարունակվել նաև տնից հեռանալուց հետո։
Այդ ապրումները երգչուհուն վերադարձրել են ձայնագրման ստուդիա։ Նա հայտնել է, որ արդեն մոտ 20 երգ է ստեղծել և զգում է, որ աշխատանքի դեռ կեսն է արել։ Նոր երաժշտության թողարկման օր չի նշել։
Լոպեսն այժմ իր կյանքը բնութագրում է որպես երջանիկ շրջան․ երեխաների կարոտին զուգահեռ նա նոր ազատություն է զգում։ Երգչուհին ասել է, որ այս փոփոխությունը նաև իրեն նորովի ճանաչելու հնարավորություն է տվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի