8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոն
Հասարակություն
Գլեն Քլոուզը վերջապես ստացել է իր առաջին «Օսկարը»՝ պատվավոր մրցանակը։ Ութ անգամ առաջադրված, սակայն մրցութային հաղթանակ չունեցող դերասանուհուն պատվել են նոյեմբերի 15-ին Լոս Անջելեսում կայացած Governors Awards-ի ժամանակ։
79-ամյա Քլոուզին մրցանակը հանձնել է դերասան Ջոն Մալկովիչը։ Հուզված դերասանուհին խոսել է այն մարդկանց շրջանում գտնվելու նշանակության մասին, որոնց աշխատանքը տարիներ շարունակ իրեն ոգեշնչել է։
ԱՄՆ կինոակադեմիայի պարգևը գնահատում է նրա ավելի քան հինգ տասնամյակ ձգվող կարիերան։ Քլոուզի հայտնի աշխատանքների թվում են «Ճակատագրական հրապույրը», «Վտանգավոր կապերը» և «Կինը» ֆիլմերը։
Նույն երեկոյան պատվավոր «Օսկարներ» են ստացել նաև ռեժիսոր Ռիդլի Սքոթն ու անիմատոր Ֆլոյդ Նորմանը։ Պրոդյուսերներ Քրիստին Վաշոնին և Պամելա Քոֆլերին հանձնվել է Իրվինգ Թալբերգի անվան մրցանակը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի