Հորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Հորմուզի նեղուցից դուրս եկող նավթատարը նոյեմբերի 16-ին հարված է ստացել անհայտ արկից։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնի փոխանցմամբ՝ նավի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվել։
Տուժածների մասին տեղեկություն չկա, անձնակազմի բոլոր անդամները հաշվառված են։ Վնասի չափն ու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը դեռ ճշտվում են, միջադեպը քննվում է։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իր հերթին, պնդում է, որ նոյեմբերի 15-ից նեղուցում վեց նավ է բախվել ականների, հրդեհվել ու խորտակվել։ Իրանական կողմը նավատերերին զգուշացրել է չօգտվել հարավային երթուղուց։
Վեց նավի խորտակման մասին պնդումը անկախ հաստատում չունի։ Չի պարզվել նաև՝ բրիտանական կենտրոնի հաղորդած հարվածն ու իրանական հաղորդումները վերաբերում են նույն միջադեպին, թե տարբեր դեպքերի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի