ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի հարվածային խումբը նոյեմբերի 15-ին մտել է ամերիկյան Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Այս մասին ABC News-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Այդպիսով՝ տարածաշրջանում միաժամանակ գործում է ամերիկյան երեք ավիակիր։ «Թեոդոր Ռուզվելտը» միացել է «Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշին» և «Ջորջ Վաշինգտոնին», որոնք գործողություններ են իրականացնում Արաբական ծովում։
The National-ի տեղեկություններով՝ երեք ավիակրերի համաժամանակյա ներկայությունը սպասվում է ժամանակավոր։ «Թեոդոր Ռուզվելտը» սկզբնապես պետք է փոխարիներ «Ջորջ Վաշինգտոնին», սակայն վերջինս առայժմ մնում է տարածաշրջանում։
ABC News-ի զրուցակցի փոխանցմամբ՝ Իրանի նավահանգիստների շրջափակմանը մասնակցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 նավ։ Նոր ավիակրի ժամանումը հաստատել են լրատվամիջոցների աղբյուրները․ դա ինքնին նոր հարված սկսելու մասին պաշտոնական հայտարարություն չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի