Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դադարեցրել է ինքնաթիռներ վարելը, իսկ նրա մասնավոր օդաչուի լիցենզիան կասեցվել է: Այս մասին հայտնել է Bild թերթը։
Մերցը մասնավոր օդաչուի լիցենզիան ստացել է 2009 թվականին, իսկ ավելի ուշ ձեռք է բերել Diamond DA62 թեթև ինքնաթիռ: Մասնավորապես, 2022 թվականին Մերցը լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց, երբ իր ինքնաթիռով ուղևորվեց Զիլտ կղզի՝ նախկին քաղաքական գործիչ Քրիստիան Լինդների հարսանիքին մասնակցելու համար։
Շաբաթավերջին կանցլերը կրկին լուսանկարվեց թեթև ինքնաթիռի խցիկում: Այս անգամ նա Բեռլինից թռչում էր Շլեզվիգ-Հոլշտեյնի Նոյմյունստեր՝ մասնակցելու իր Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կուսակցության նահանգային համագումարին: Չնայած որոշ լրատվամիջոցներ կարծում էին, որ Մերցը եղել է ղեկի մոտ, նա պարզապես ինքնաթիռի ուղևոր էր, հաղորդում է թերթը:
Թերթի տվյալներով՝ կանցլերը վաճառել է իր անձնական ինքնաթիռը և այլևս անձամբ չի վարում այն։ Թերթը հաղորդում է, որ Գերմանիայի վարչապետը, իբրև, հրաժարվել է այս հոբբիից ժամանակի սղության պատճառով։ Օդաչուի լիցենզիան ուժի մեջ պահելու համար դրա տերը պետք է պարբերաբար մարզվի։ Թերթը ընդգծում է, որ դա չի նշանակում նրա լիցենզիայի կորուստ. լիցենզիան երկարաձգելու համար Մերցը պարզապես պետք է փորձնական թռիչք կատարի հրահանգչի հետ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի