Բըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը երկրի համար օգտակար չի եղել, և դրա պայմանները վերանայման կարիք ունեն։ Այս մասին ասվում է վարչապետ Էնդի Բըրնհեմի ելույթից հատվածներում, որը նա կներկայացնի նոյեմբերի 16-ի երեկոյան Լոնդոն Սիթիի լորդ-քաղաքապետի կողմից ամեն տարի կազմակերպվող ավանդական ճաշկերույթի ժամանակ։
«Մեր ստացած Brexit-ը չարդարացրեց սպասումները։ Մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք։ Բայց նպատակն այն է, որ այն լավ լինի բոլորի համար», - վարչապետի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 20-ին նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովից առաջ Բըրնհեմը կներկայացնի երեք չափանիշ, որոնք պետք է համապատասխանի Բրյուսելի հետ ցանկացած ապագա համաձայնագրի. այն պետք է համապատասխանի կառավարության նախընտրական ծրագրին և դրա կողմից սահմանված կարմիր գծերին, լինի ավելի լավ, քան Brexit-ի սկզբնական պայմանները և զգալի բարելավումներ բերի մարդկանց առօրյա կյանքում։
Լեյբորիստական կառավարությունը նախկինում իր նախընտրական ծրագրում բացառել էր միասնական շուկային, մաքսային միությանը կամ ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժին վերադառնալը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի