«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղել
Աշխարհ
Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանն ու խաղաղ լուծումներին, մինչդեռ ԱՄՆ-ն ընտրել է այլ ճանապարհ։ Այս մասին նոյեմբերի 16-ին Իսլամաբադում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպմանը։
Նա Վաշինգտոնին մեղադրել է ռազմական հարձակումների, սպառնալիքների, տնտեսական ճնշման և շրջափակման մեջ։ Դրանք իրանական կողմի գնահատականներն են, որոնք նախարարը ներկայացրել է դիվանագիտական գործընթացի խափանման վերաբերյալ իր ելույթում։
Արաղչին հայտարարել է, որ Իրանը հարևանների հետ հիմնարար տարաձայնություններ չունի և ձգտում է բարեկամական հարաբերությունների։ Միաժամանակ նա շեշտել է՝ տարածաշրջանի երկրների տարածքը, օդային տարածքն ու ենթակառուցվածքները չպետք է օգտագործվեն միմյանց դեմ հարձակումների համար։
Նախարարը կոչ է արել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ անվտանգության երկխոսություն սկսել։ Նա նաև առաջարկել է էներգակիրների հոսքերն ու մատակարարումները պաշտպանող տարածաշրջանային մեխանիզմ՝ ռազմական ու աշխարհաքաղաքական ցնցումների ազդեցությունը նվազեցնելու համար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի