ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
Աշխարհ
Եվրամիությունը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմին, ներդրող Ալեքսանդր Չաչավային, որի ընկերությունները բաժնեմաս ունեն Yandex-ում, և մի քանի այլ ռուս ձեռնարկատերերի ներառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում՝ համաձայն ԵՄ խորհրդի հրապարակված որոշման։
«Տատյանա Կիմը Wildberries-ի՝ Ռուսաստանի ամենամեծ էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիրն է», - ասվում է փաստաթղթի կետերից մեկում։
Ընդհանուր առմամբ, 12 ֆիզիկական և 101 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել՝ ԵՄ հակառուսական պատժամիջոցների ցանկի նոր ընդլայնման շրջանակներում։
Սահմանափակումների ենթարկվող այլ ձեռնարկատերերի թվում են Ռուսլան Բայսարովը, Ռոբերտ, Վալերի և Արթուր Պարանյանցները, Կոնստանտին Աղաջանյանը, Լուիզա Փափազյանը և Սերգեյ Գրիբը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի