«Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունը
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է Ուկրաինայի հետ «տարիներով ու դարերով խաղաղություն», ոչ թե ժամանակավոր հրադադար։ Միաժամանակ նա հաստատել է, որ ռուսական ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ բանակցությունները, նրա խոսքով, պետք է հանգեցնեն խաղաղության։
Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում Պեսկովը պնդել է, որ Ռուսաստանը չի ցանկանում Կիևին ժամանակավոր դադար տալ՝ ուժերը վերականգնելու համար։ Այս դիրքորոշմամբ նա բացատրել է ռազմական գործողությունների և բանակցային գործընթացի զուգահեռ շարունակությունը։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև բանակցություններին եվրոպական երկրների հնարավոր մասնակցությանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան նախ ցանկանում է հստակեցնել եվրոպացիների դիրքորոշումը, ապա գնահատել այս փուլում նրանց ներգրավման նպատակահարմարությունը։
Պեսկովը քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Բրյուսելի մյուս ներկայացուցիչների հայտարարությունները՝ Ուկրաինային անվերապահ աջակցությունը շարունակելու և Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մասին։ Կրեմլի ներկայացուցչի գնահատմամբ՝ այդ մոտեցումը չի վկայում խաղաղ գործընթացին նպաստելու ցանկության մասին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի