Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերը
Աշխարհ
Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ ՝ Դավիթ Իշխանյանի շահերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ամիրովին, որն աշխատում է թիվ 9 իրավաբանական գրասենյակում, մեղադրանք է առաջադրվել քաղաքացու բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2 հոդվածով (կրկնակի խարդախություն) և 182 հոդվածով (շորթում)։
Դատարանի որոշմամբ փաստաբանը դատապարտվել է երեք ամսվա նախնական կալանքի։ Ներկայումս նա գտնվում է Բաքվի նախնական կալանքի կենտրոնում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի