«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջում
Աշխարհ
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Ռուսաստանի պահանջները «անհեթեթ» է անվանել։ Նոյեմբերի 16-ին Բրյուսելում նա հայտարարել է, որ նախ անհրաժեշտ է հրադադար հաստատել, ապա քննարկել անվտանգության ավելի լայն հարցերը։
Կալասի գնահատմամբ՝ Մոսկվան վերադարձել է 2021 թվականի իր առավելապաշտական պահանջներին և դրանց ավելացրել նորերը։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը պատերազմի շարունակման պատրվակ է։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ բանակցություններում պետք է հստակ լինի նաև՝ ինչ զիջումների է պատրաստ Ռուսաստանը։ Նա հիշեցրել է, որ անվտանգության գործող համաձայնություններն արդեն պարունակում են պարտավորություններ, որոնք Մոսկվան չի կատարում։
Կալասը պատժամիջոցներն ու սառեցված ռուսական ակտիվները ներկայացրել է որպես Եվրոպայի ազդեցության միջոցներ։ Նրա դիրքորոշմամբ՝ այդ միջոցներից հրաժարվելու հարցը չի կարող քննարկվել առանց ռուսական կողմի համարժեք քայլերի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի