Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից
Աշխարհ
ՄԱԿ-ի համակարգը հոգնել է ուկրաինական օրակարգից։ Այս մասին Reuters-ին ասել է անանուն արևմտյան դիվանագետ՝ մեկնաբանելով Միջազգային հեռահաղորդակցության միության (ՄՀՄ) ղեկավար պաշտոնների համար ընտրություններում Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր հաղթանակը։
«[Ռուսաստանի ներկայացուցիչների ընտրությունը] կցույց տա, որ Ռուսաստանը վերադառնում է բազմակողմ համակարգ։ ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից», - գործակալությանը ասել է դիվանագետը։
ՄԱԿ-ի մեկ այլ դիվանագետ, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել է, որ Մոսկվայի ՀՄՄ-ում պաշտոններ շահելու հնարավորությունները համարվում են բարձր, քանի որ մի քանի երկրներ վերականգնում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները և անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նրանք այլևս «չեն ցանկանում ՄԱԿ-ում հակադրվել Ռուսաստանին»։
ՄՀՄ-ի կառավարման և կարգավորող մարմինների ձևավորումը տեղի է ունենում լիազոր համաժողովում՝ միության բարձրագույն որոշում կայացնող մարմնում, քվեարկության միջոցով։ Այս տարի համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 9-ից 27-ը Դոհայում։ Ռուսաստանը պայքարում է ՄՀՄ Խորհրդում և Ռադիոկարգավորման խորհրդում պաշտոնների համար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի