Հինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ է
Աշխարհ
Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցող հինգ թեկնածու նոյեմբերի 16-ի երեկոյան կմասնակցեն հեռուստաբանավեճի։ Այն կմեկնարկի Փարիզի ժամանակով 20։20-ին՝ Երևանի ժամանակով 23։20-ին, TF1-ի և LCI-ի եթերում։
Մասնակիցներն են Մարին Լը Պենը, Ժան-Լյուկ Մելանշոնը, Ռաֆայել Գլյուկսմանը, Բրյունո Ռետայոն և Գաբրիել Ատալը։ Քննարկման առանցքում լինելու են գնողունակությունը, աղքատության դեմ պայքարն ու սոցիալական համերաշխությունը։
Բանավեճը կազմակերպվում է «Les Restos du Cœur» բարեգործական կազմակերպության հետ՝ նրա պահեստներից մեկում։ Թեկնածուներին հարցեր են ուղղելու նաև կազմակերպության կամավորներն ու աջակցություն ստացող քաղաքացիները։
Նախկին վարչապետ, Լը Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպը չի մասնակցի։ Նրա թիմի բացատրությամբ՝ նույն երեկոյան նա պետք է վարի քաղաքի ավագանու՝ տեղական բյուջեին նվիրված նիստը։ Բանավեճը կայանալու է համազգային գործադուլի նախօրեին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի