22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել Ֆրանսիայում
Իրավունք
Ֆրանսիական La Poste խմբի դուստր կառույցի՝ Maileva-ի վրա կիբերհարձակման հետևանքների մասին նոր մանրամասներ են հրապարակվում։ Խմբի պաշտոնական հաղորդագրությամբ՝ արտահոսքը վերաբերում է 22 միլիոն մարդու նույնականացման տվյալներին՝ անուններին, ազգանուններին և փոստային հասցեներին։
Նոյեմբերի 16-ին Sud Radio-ի եթերում կիբերանվտանգության մասնագետ Կլեման Դոմինգոն հայտարարել է, որ հարձակվողները կարող էին հասանելիություն ստանալ մոտ 40 միլիոն փաստաթղթի։ Այդ թիվը մասնագետի գնահատականն է և տարբերվում է ընկերության հաստատած՝ տուժած անձանց թվից։
Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի կեսերին, իսկ La Poste-ը նոյեմբերի 15-ին հրապարակել է պարզաբանում։ Ընկերության փոխանցմամբ՝ տեղեկացվել են համապատասխան հաճախորդներն ու տվյալների պաշտպանության ազգային մարմինը, ներկայացվել է բողոք, և ընթանում է դատական քննություն։
Դոմինգոյի գնահատմամբ՝ տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրումը կարող է հանցագործներին հնարավորություն տալ անհատականացված խարդախություններ իրականացնել և ուրիշի ինքնությամբ հանդես գալ։ Maileva-ն կազմակերպությունների անունից ուղարկում է հաշիվներ, աշխատավարձային և այլ գործնական փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի