Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը հայտնել է, որ «Նենսի Գրեյս Ռոման» տիեզերական աստղադիտակի սարքերի համադրման կարևոր փուլն ավարտվել է։ Նոյեմբերի 13-ի հաղորդագրությամբ՝ թիմը ճշգրտել է դրանց աշխատանքը՝ օգտագործելով աստղերի դիտումները։
Արձակման թրթռումները, ջերմաստիճանի փոփոխությունն ու անկշռությունը կարող են փոխել նախնական կարգավորումները։ Մասնագետները համեմատել են աստղերի դիտված և սպասվող դիրքերը՝ թարմացնելով աստղադիտակի ներքին կողմնորոշման տվյալները։
Հայելիների համար անհրաժեշտ են մազի հաստության փոքր մասի չափ ճշգրտումներ։ Լայնադաշտ սարքի 18 դետեկտորները կօգտագործվեն թե՛ գիտական դիտումների, թե՛ ուղղության վերահսկման համար։
Հաջորդ փուլերից մեկը կորոնագրի ճկվող հայելիների ավելի քան 3000 փոքր շարժական բաղադրիչների ստուգումն է։ Այս սարքը պետք է ճնշի աստղի պայծառ լույսը՝ դրա կողքին ավելի թույլ լուսարձակող մոլորակները տեսնելու համար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի