Ասիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ Ֆիլիպիններին
Գիտություն և Մշակույթ
Ֆիլիպինների ներկայացուցիչ Կարմելը՝ CARMELLE-ը, դարձել է ասիական «Եվրատեսիլի» պատմության առաջին հաղթողը։ Նոյեմբերի 14-ին Բանգկոկում անցկացված եզրափակչում նրա «Sobra-Sobra» երգը ստացել է 211 միավոր։
Երգչուհին առաջինն է եղել թե՛ ժյուրիների, թե՛ հեռուստադիտողների քվեարկությամբ։ Մասնագիտական ժյուրիները նրան տվել են 93, իսկ հանդիսատեսը՝ 118 միավոր։
Առաջին մրցույթին մասնակցել են 11 երկրների արտիստներ՝ կատարումներով 10 տեղական լեզուներով և անգլերենով։ Ըստ կազմակերպիչների՝ քվեարկությանը միացել են դիտողներ 183 երկրներից ու տարածքներից։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Թաիլանդը՝ 169, երրորդը՝ Վիետնամը՝ 165 միավորով։ Ասիական մրցույթը նոր էջ է բացել «Եվրատեսիլի» 70-ամյա պատմության մեջ՝ նույն բեմում ներկայացնելով տարածաշրջանի տարբեր երաժշտական մշակույթները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի