Թուրքիայում եկեղեցին մզկիթի է վերածվելու
Թուրքիա
Թուրքական Տրապիզոն նահանգի իշխանությունները հայտնել են, որ երկրում գտնվող սուրբ Սոֆիայի ուղղափառ եկեղեցին կարող է վերածվել մզկիթի: Ներկա պահին եկեղեցում գործում է թանգարան:
Թուրքիայի ֆոնդերի գլխավոր տնօրեն Ադիան Էրթեմը հայտարարել է. «Ոչ մի արգելք գոյություն չունի, որ Տրապիզոնի սուրբ Սոֆիա եկեղեցին սկսի գործել որպես մզկիթ, ինչն էլ տեղի կունենա մոտակա օրերին»: Նա հիշեցրել է նաև, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև Ստամբուլի սուրբ Սոֆիա եկեղեցին: Այս հարցն այժմ գտնվում է Թուրքիայի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Տրապիզոնում ուղղափառ եկեղեցին կառուցվել էր XIII-րդ դարում, և այն բյուզանդական ճարտարապետության նմուշներից մեկն է: 1461 թվականին սուլթան Մեհմեդ Երկրորդը, նվաճելով քաղաքը, հրամայել էր եկեղեցին վերածել մզկիթի: 1964-ին շենքը վերանորոգվել էր անգլիացի մասնագետների կողմից, որից հետո այն դարձել էր թանգարան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)