ԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե
Աշխարհ
ԱՄՆ Սենատի հանրապետականները ներկայացրել են 2027 ֆինանսական տարվա պաշտպանության ծախսերի նախագիծ՝ գրեթե 1,1 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով։ Breaking Defense-ի փոխանցմամբ՝ այն նախատեսում է խոշոր ներդրումներ սպառազինության, զինամթերքի արտադրության և նոր ռազմական տեխնոլոգիաների ոլորտներում։
«Ոսկե գմբեթ» հակահրթիռային ծրագրի համար առաջարկվում է 9,4 միլիարդ դոլար, իսկ ինքնավար պատերազմի նոր ստորաբաժանման համար՝ 3 միլիարդ։
Նախագիծը ցածր է Սպիտակ տան պահանջած 1,5 տրիլիոն դոլարից։ Այն դեռ վերջնական ընդունված բյուջե չէ․ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մոտեցումները պետք է համաձայնեցվեն։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի