Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնությունները
Քաղաքական
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում համաձայնել են ընդլայնել առևտրային պայմանավորվածությունները։
Կանադայի կառավարության հաղորդմամբ՝ չինական շուկայում լրացուցիչ մաքսային արտոնություններ կստանան շուրջ 400 միլիոն կանադական դոլարի արտահանվող ապրանքներ, այդ թվում՝ սառեցված խոզի միսն ու ծովամթերքը։ Փոխարենը Կանադան երկու տարով կերկարաձգի չինական պողպատի և ալյումինի որոշ ապրանքների նկատմամբ գործող արտոնությունները և կընդլայնի դրանց ցանկը։
Հանդիպումը կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ։ Քարնին հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններն ավելի կանխատեսելի են դարձել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի