Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտել
Աշխարհ
Ժնևում ինքնավար մահաբեր զենքերի կարգավորման շուրջ ՄԱԿ-ի համաժողովը բախվել է ընթացակարգային փակուղու։ Ֆրանսպրեսի հաղորդմամբ՝ Ռուսաստանը դեմ է արտահայտվել դիտորդների, այդ թվում՝ Եվրոպական միության և հասարակական կազմակերպությունների մասնակցությանը, ինչի հետևանքով օրակարգը չի հաստատվել։
Մի քանի ժամ տևած խորհրդակցություններից հետո հարցը դեռ լուծված չի եղել, և փակ քննարկումները նախատեսվել են շարունակել նոյեմբերի 17-ին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մշակել իրավաբանորեն պարտադիր սահմանափակումներ։
Քննարկման առանցքում այն զինատեսակներն են, որոնք կարող են թիրախներ ընտրել ու խոցել առանց մարդու անմիջական մասնակցության։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի