Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հինգ թեկնածուների գիշերային բանավեճի սուր թեմաներից մեկը դարձել է սոցիալական բնակարանների բաշխումը։
Մարին Լը Պենը առաջարկել է առաջնահերթություն տալ Ֆրանսիայի քաղաքացիներին։ Ռաֆայել Գլյուքսմանը և Ժան-Լյուկ Մելանշոնը քննադատել են այդ մոտեցումը, իսկ Գաբրիել Ատալն ու Բրյունո Ռըտայոն շեշտել են աշխատողներին առաջնահերթություն տալու գաղափարը։
Քննարկվել են նաև կենսաթոշակները, աղքատությունը և բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորումը։
Ֆրանսիական խորհրդարանական LCP հեռուստաալիքի ամփոփմամբ՝ Գլյուքսմանը խոստացել է ընտրվելու դեպքում երեք շաբաթում բնակարանով ապահովել փողոցում գիշերող 3000 երեխաների։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի