Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Հասարակություն
Ավստրալիայի Վոլոնգոնգի համալսարանը ներկայացրել է բիոինժեներական եղջերաթաղանթի մշակման առաջընթացը։ BIENCO ծրագրի նպատակը փոխպատվաստման համար դոնորական հյուսվածքի պակասը մեղմելն է։ 2027-ին մարդկանց մասնակցությամբ նախատեսվում է փորձարկել կենսաքայքայվող հիդրոգել, որը կօգնի եղջերաթաղանթի ներքին շերտի փոխպատվաստմանը։
Նույն տարում երկշերտ բիոինժեներական հյուսվածքը պետք է անցնի նախակլինիկական հետազոտությունների փուլ, իսկ ամբողջ եղջերաթաղանթի վերականգնմանն ուղղված եռաշերտ տարբերակը՝ 2028-ին։ Խոսքը դեռ մշակվող տեխնոլոգիաների մասին է․ լիարժեք արհեստական եղջերաթաղանթը պատրաստ չէ լայն կլինիկական կիրառության։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի