Վենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում
Աշխարհ
ԱՄՆ օդային երթևեկության կառավարման ենթակառուցվածքների արդիականացման խնդրի լուծումը երկրից էական ներդրումներ չի պահանջում։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքով՝ խափանումների խնդիրը պայմանավորված է այս ոլորտում անբավարար ներդրումներով։
«Դա, իրականում, շատ ռեսուրսներ չի պահանջում. պարզապես ենթակառուցվածքներում բավարար ներդրումներ չեն կատարվել», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
«Մենք փոխարինել ենք հին սարքավորումների մոտ 70%-ը, որոնք հանգեցրել են շաբաթավերջյան միջադեպին։ Մենք դա արել ենք, չնայած Կոնգրեսը բավարար ռեսուրսներ չի հատկացրել: Սա թանկ խնդիր չէ, բայց մենք պետք է ներդրումներ կատարենք ենթակառուցվածքների վերականգնման համար»,-ասել է նա:
Վենսը հավելել է, որ ներկայիս համակարգը, չնայած կեսդարյա հնության տեխնոլոգիայի վրա հիմնված լինելուն, «աշխատում է ժամանակի մեծ մասը», և որ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին «հիանալի աշխատանք է կատարել»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի