ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծը
Քաղաքական
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, ՔՊ-ն դեմ է քվեարկել։
Խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած նախաձեռնությունը վերնագրված էր «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները»։
Նախագծի հեղինակները պնդում էին, որ երկրում առկա է ժողովրդավարության հետընթաց, ընդդիմադիր գործիչները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իսկ Հայաստանը, ըստ միջազգային կառույցների գնահատականների, շարունակում է մնալ «մասամբ ազատ, հիբրիդային» երկիր։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի