Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից
Հասարակություն
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հարյուրամյա մարդկանց աղիքային միկրոբների գործունեության մեջ առանձնահատկություն են հայտնաբերել։ Նրանք ուսումնասիրել են 48 երիտասարդի, 107 տարեցի և 125 հարյուրամյայի տվյալներ՝ ուշադրություն դարձնելով լեղաթթուների վերափոխմանը։
Հետո տարեց մկների մոտ գենետիկորեն փոփոխված բակտերիաների միջոցով ուժեղացրել են համապատասխան գործընթացը։ Փորձի ընթացքում բարելավվել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, դիտվել են նյութափոխանակության այլ դրական փոփոխություններ։
Cell Metabolism-ում հրապարակված աշխատանքը, սակայն, չի ապացուցում, որ այս միջամտությունը երկարացնում է կյանքը կամ նույն արդյունքը կտա մարդկանց մոտ։ Մարդկանց մասնակցությամբ հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի