Ֆիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև
Աշխարհ
Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի ոչ միայն Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների կարգավորում, այլև Ռուսաստանի և Եվրոպայի համար նոր անվտանգության ճարտարապետության ձևավորում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում միջտարածաշրջանային անվտանգության հարցերով ԵՄ նախարարական հանդիպումից հետո «Անադոլու» գործակալությանը տված մեկնաբանության մեջ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը խաղաղություն չի լինի միայն այս երկու երկրների միջև։ Այն նաև խաղաղություն կլինի Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Հետևաբար, անհրաժեշտ է շատ հստակ քննարկել, թե ինչպիսին կլինի Եվրոպայի և Ռուսաստանի միջև նոր անվտանգության և խաղաղության ճարտարապետությունը», – ասել է նա։
Ֆիդանի խոսքով՝ կողմերը դեռևս մանրամասն չեն բացահայտել իրենց դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ՝ սահմանափակվելով ընդհանուր գաղափարներով։
Նա ընդգծել է, որ տարածքային հարցը մնում է ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը։ Ֆիդանը նաև հայտարարեկ է, որ հնարավոր խաղաղության համաձայնագիրը «պետք է նաև սահմանի կողմերի միջև շփման գիծը և ապահովի անվտանգության երաշխիքներ»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի